Հոդված 221.3. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները
Հոդված 221.3 . Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները
1. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով միայն սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:
2. Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների քննության համար նախատեսված կարգով:
3. Վերաքննիչ դատարանը, գործը քննելով, իրավունք ունի վերացնելու առաջին ատյանի դատարանների` սույն օրենսգրքով բողոքարկման ենթակա գործն ըստ էության չլուծող դատական ակտերը:
(221.3 հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)
Բ Ա Ժ Ի Ն Չ Ո Ր Ր Ո Ր Դ.1
ՎԱՐՈՒՅԹԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ