Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-21-ից մինչև 2012-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 241.13. Միջազգային դատարանին աջակցելու` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պարտականությունը

գործել է մինչև 2012-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 241.13. Միջազգային դատարանին աջակցելու` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պարտականությունը

1. Միջազգային դատարանի վարույթում գտնվող գործի հետ կապված հանգամանքներ պարզելու կամ ապացույցներ, փաստաթղթեր և այլ նյութեր ներկայացնելու վերաբերյալ այդ դատարանի կողմից ուղարկված հարցումներին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը պատասխանում և անհրաժեշտ նյութերն ու փաստաթղթերն այդ դատարան է ներկայացնում 15-օրյա ժամկետում, եթե միջազգային դատարանի կանոնակարգերով այլ ժամկետ սահմանված չէ:

2. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը միջազգային դատարանին աջակցում է տվյալ գործով այդ դատարանին հետաքրքրող բոլոր հանգամանքների պարզաբանման համար` ելնելով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից գործի քննության ընթացքում թույլ տրված դատական սխալները բացահայտելու և արդարադատության շահը մինչև վերջ պաշտպանելու անհրաժեշտությունից:

(241.13 հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։