Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 223. Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք
Հոդված 223. Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք
1. Ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն`
1) գործին մասնակցող անձինք.
2) գլխավոր դատախազը և նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում:
2. Վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը և վերաքննիչ դատարան բողոքարկված միջանկյալ դատական ակտերի կապակցությամբ վերաքննիչ դատարանի ընդունած որոշումները բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:
(223-րդ հոդվածը խմբ. 13.06.00 ՀՕ-71, փոփ. 11.09.01 ՀՕ-214, լրաց. 18.02.04 ՀՕ-36-Ն, խմբ. 01.06.06 ՀՕ-107-Ն, փոփ., խմբ., լրաց. 07.07.06 ՀՕ-153-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-98-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-233-Ն)