Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-11-09-ից մինչև 2013-12-30։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2013-12-30-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 8 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ

Հոդված 63. Վկայի ցուցմունքները

գործել է մինչև 2013-12-30ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 63. Վկայի ցուցմունքները

1. Յուրաքանչյուր վկա հարցաքննվում է առանձին: Վկաները, որոնց ցուցմունքները հակասում են միմյանց, կարող են առերես հարցաքննվել:

2. Վկան դատարանին ցուցմունքներ է տալիս բանավոր:

Վկան դատարանի առաջարկությամբ կարող է իր ցուցմունքները շարադրել գրավոր:

3. Վկայի հաղորդած տեղեկություններն ապացույց չեն, եթե նա չի կարող հստակ նշել իր իրազեկության աղբյուրը:

4. Վկան պարտավոր է ճիշտ ցուցմունքներ տալ, պատասխանել դատավորի, կողմերի և դատավարության մյուս մասնակիցների հարցերին:

(պարբերությունն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

5. Դատարանը նախազգուշացնում է վկային` ակնհայտ կեղծ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության մասին: Դատարանը վկայից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:

6. Բացառիկ դեպքերում որպես վկա կարող է կանչվել տասնվեց տարեկան չդարձած անձը, որը չի նախազգուշացվում ակնհայտ կեղծ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

(63-րդ հոդվածը խմբ., լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։