Գլուխ 20 · ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ
Հոդված 140.1. Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի բողոքարկումը
Հոդված 140.1 . Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի բողոքարկումը
1. Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:
2. Ընդհանուր իրավասության դատարանի բողոքն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:
(140.1 -ին հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)