Գլուխ 23 · ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 151. Քաղաքացու կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի մասին դիմումի քննության կարգը
Հոդված 151. Քաղաքացու կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի մասին դիմումի քննության կարգը
1. Դատարանը քաղաքացու կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի մասին դիմումը քննում է սույն օրենսգրքի 19 գլխում սահմանված արագացված դատաքննության կարգով:
2. Դատարանն անհապաղ որոշում է կայացնում քաղաքացու կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգը կանխելու մասին և առաջարկում է դիմողին եռօրյա ժամկետում հայցադիմում ներկայացնել դատարան:
3. Դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: