Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-03-ից մինչև 2014-08-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 21 · ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Հոդված 144. Որոշում կայացնելը և դրա բովանդակությունը

գործել է մինչև 2014-08-02Բացել ARLIS-ում

Հոդված 144. Որոշում կայացնելը և դրա բովանդակությունը

1. Դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով:

1.1 . Այն որոշումները, որոնք սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում ենթակա են բողոքարկման, կայացվում են առանձին ակտի ձևով:

2. Առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու ամսաթիվը, վեճի առարկան.

2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը).

3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում.

4) շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.

5) եզրահանգումը քննարկվող հարցով.

6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման:

3. Դատական քննության ընթացքում լուծում պահանջող հարցերով կայացված այն որոշումները, որոնք ենթակա չեն բողոքարկման, դատարանի հայեցողությամբ կարող են ընդունվել առանձին ակտի ձևով կամ առանց առանձին ակտի ձևով այն ձևակերպելու: Առանձին ակտի ձևով չձևակերպված որոշումը հրապարակվում է բանավոր և ներառվում դատական նիստի արձանագրության մեջ:

(144-րդ հոդվածը լրաց., խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, խմբ. 19.06.13 ՀՕ-77-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։