Գլուխ 2 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 15. Առարկայական ընդդատությունն ընդհանուր իրավասության դատարանին
Հոդված 15. Առարկայական ընդդատությունն ընդհանուր իրավասության դատարանին
1. Քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
2. Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննում են պատասխանողի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարանները:
(15-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, 05.02.09 ՀՕ-44-Ն)