Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-07-10-ից մինչև 2000-12-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ

Հոդված 49. Ապացույցները ներկայացնելու և պահանջելու կարգը

գործել է մինչև 2000-12-10Բացել ARLIS-ում

Հոդված 49. Ապացույցները ներկայացնելու և պահանջելու կարգը

1. Ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:

2. Գործին մասնակցող անձը, որը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից, որի մոտ այն գտնվում է, իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել դատարան: Միջնորդությունում պետք է նշվեն ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաև ապացույցի գտնվելու վայրը, եթե այն հայտնի է:

3. Միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

4. Ապացույցները պահանջելու մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։