Հոդված 8. Գործերի քննության հրապարակայնությունը
Հոդված 8. Գործերի քննության հրապարակայնությունը
1. Դատարաններում քաղաքացիական գործերի քննությունը դռնբաց է:
2. Գործի քննությունը դռնփակ նիստում թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև որդեգրման գաղտնիությունը, քաղաքացիների անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունն ապահովելու, առևտրային կամ այլ գաղտնիք պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ միջնորդությունը դատարանի կողմից բավարարվելու դեպքում:
3. Գործը դռնփակ նիստում քննելու մասին կայացվում է որոշում:
4. Գործը դռնփակ նիստում քննելիս ներկա են գտնվում գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:
5. Դռնփակ նիստում գործի քննությունն իրականացվում է քաղաքացիական դատավարության կանոնների պահպանմամբ:
Դատարանի վճիռը բոլոր դեպքերում հրապարակվում է դռնբաց նիստում: