Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-12-10-ից մինչև 2001-03-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 36 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԴԻՄՈՒՄՈՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԻ` ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃՌԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 223. Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք

գործել է մինչև 2001-03-22Բացել ARLIS-ում

Հոդված 223. Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք

1. Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած վճռի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող, ինչպես նաև գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացվել:2. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռների դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն`

1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները` սույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված դեպքերում և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.

2) հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանները:

(223-րդ հոդվածը խմբ. 13.06.00 ՀՕ-71)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։