Գլուխ 24 · ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 154. Դիմումի քննությունը
Հոդված 154. Դիմումի քննությունը
1. Սույն օրենքի 153-րդ հոդվածի առաջին մասում նշված դիմումը պետք է քննվի այն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան ընտրությունների օրը, իսկ ընտրությունների օրն ստացված դիմումը` անհապաղ:
Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճի մասին դիմումը պետք է քննվի ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:
2. Դատարանը դիմումը քննում է դիմողի և համապատասխան ընտրական հանձնաժողովի, պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված անձանց չներկայանալն արգելք չէ գործի քննության և լուծման համար:
(154-րդ հոդվածը լրաց. 06.02.02 ՀՕ-299)