Գլուխ 4 · ԲԱՑԱՐԿՆԵՐ
Հոդված 22. Դատավորի ինքնաբացարկը
Հոդված 22. Դատավորի ինքնաբացարկը
1. Գործը քննող դատավորը կարող է ինքնաբացարկ հայտնել սույն օրենսգրքի 21 հոդվածի 1-ին և 1.1-րդ կետերում նշված հիմքերով:
2. Ինքնաբացարկը հայտնվում է գրավոր, մինչև գործի քննություն սկսելը, որում շարադրվում են դրա հիմքերը: Գործի քննության ընթացքում ինքնաբացարկ հայտնելը թույլատրվում է, եթե ինքնաբացարկի հիմքը դատավորին հայտնի է դարձել գործի քննությունն սկսելուց հետո:
(22-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-36-Ն)