Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-08-12-ից մինչև 2007-02-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 230. Վճռաբեկ բողոքի բովանդակությունը

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 230. Վճռաբեկ բողոքի բովանդակությունը

1. Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

2) բողոք բերող անձի անունը (անվանումը).

3) վճիռ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վեճի առարկան.

4) բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, կամ որոնք են նոր երևան եկած հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը.

4.1) սույն օրենսգրքի 231.2 հոդվածի առաջին կետի որևէ ենթակետի հիմնավորումները.

5) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

2. Վճռաբեկ բողոքն ստորագրում է բողոք բերած անձը:

3. Բողոքին կցվում են սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը՝ գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները:

(230-րդ հոդվածը լրաց., խմբ. 07.07.06 ՀՕ-153-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։