Հոդված 104. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու կարգը և հետևանքները
Հոդված 104. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու կարգը և հետևանքները
1. Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկելով գործին մասնակցող անձանց:
2. Դատարանի որոշման մեջ կարող են լուծվել գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու և պետական տուրքը վերադարձնելու մասին հարցեր:
3. Գործին մասնակցող անձինք հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող են բողոքարկել վերաքննիչ դատարան, իսկ տնտեսական դատարանի որոշումը` տնտեսական դատարան` հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:
3.1. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը համարվում է վերսկսված:
3.2. Գործի վարույթը վերսկսվելուց հետո, եթե նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորը չի ներկայացել դատական նիստին և չի խնդրել գործն իր բացակայությամբ քննելու մասին, դատարանը որոշում է կայացնում հայցն առանց քննության թողնելու մասին, եթե պատասխանողը չի պահանջում գործը քննել ըստ էության:
3.3. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումն անփոփոխ թողնելու մասին որոշումն ստանալուց հետո դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց միջնորդությամբ մեկշաբաթյա ժամկետում վերացնել հայցի ապահովմանն ուղղված միջոցները:
4. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու համար հիմք ծառայած հանգամանքները վերանալուց հետո հայցվորը կամ դիմողն իրավունք ունի կրկին դիմել դատարան:
(104-րդ հոդվածը խմբ., լրաց. 18.02.04 ՀՕ-36-Ն, 07.07.06 ՀՕ-160-Ն, խմբ., փոփ. 21.02.07 ՀՕ-98-Ն)