Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 229. Վճռաբեկ բողոք բերելու կարգը
Հոդված 229. Վճռաբեկ բողոք բերելու կարգը
1. Բողոք բերելու հիմքերի առկայության դեպքում սույն օրենսգրքի 223 հոդվածում նշված անձինք բերում են վճռաբեկ բողոք և պատշաճ ձևով ուղարկում են վճռաբեկ դատարան, իսկ բողոքի պատճենը` վճիռը կայացրած դատարան ու գործին մասնակցող անձանց:
2. Վճիռը կայացրած դատարանը բողոքի պատճենն ստանալու օրվանից անհապաղ պարտավոր է գործը պատշաճ ձևով ուղարկել վճռաբեկ դատարան:
(229-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.07.06 ՀՕ-153-Ն)