Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 204.17. Բողոքի քննության կարգը
Հոդված 204.17 . Բողոքի քննության կարգը
1. Դատարանը դատական նիստում լսում է նոր երևան եկած հանգամանքների վերաբերյալ բողոք ներկայացրած անձի հիմնավորումները և պահանջը, ինչպես նաև գործին մասնակցող անձանց դիրքորոշումը դատական ակտի վերանայման կապակցությամբ:
2. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցված բողոք ներկայացրած անձի կամ գործին մասնակցող անձանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
(Վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-233-Ն)
(204.17 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-233-Ն)