Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-05-16-ից մինչև 2010-06-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 204.17. Բողոքի քննության կարգը

գործել է մինչև 2010-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 204.17 . Բողոքի քննության կարգը

1. Դատարանը դատական նիստում լսում է նոր երևան եկած հանգամանքների վերաբերյալ բողոք ներկայացրած անձի հիմնավորումները և պահանջը, ինչպես նաև գործին մասնակցող անձանց դիրքորոշումը դատական ակտի վերանայման կապակցությամբ:

2. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցված բողոք ներկայացրած անձի կամ գործին մասնակցող անձանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

(Վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-233-Ն)

(204.17 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-233-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։