Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-06-26-ից մինչև 2010-07-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 204.14. Բողոքը վերադարձնելը

գործել է մինչև 2010-07-03Բացել ARLIS-ում

Հոդված 204.14 . Բողոքը վերադարձնելը

1. Դատավորը վերադարձնում է բողոքը, եթե`

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 204.12 հոդվածով նախատեսված բողոքի բովանդակությանն առաջադրվող պահանջները.

2) բողոքը ստորագրված չէ, կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.

3) գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին.

4) մինչև նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը բողոք ներկայացրած անձից դիմում է ստացվել այն վերադարձնելու մասին.

5) բողոք ներկայացրած անձը բաց է թողել սույն օրենսգրքի 204.10 հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետը, և բացակայում է այն վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ միջնորդության ներկայացման պարագայում դատարանը չի բավարարել միջնորդությունը.

6) բողոք ներկայացրած անձը բաց է թողել սույն օրենսգրքի 204.10 հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետը:

2. Բողոքը վերադարձնելու վերաբերյալ դատարանի որոշումը կայացնելու պահից հնգօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում է բողոք ներկայացրած անձին և գործին մասնակցող անձանց:

3. Բողոքը վերադարձնելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոք ներկայացրած անձի կամ գործին մասնակցող անձի կողմից ստանալու պահից տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:

(Վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-233-Ն)

(204.14 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-233-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։