Գլուխ 19 · ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 127. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանի որոշման վերացումը
Հոդված 127. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանի որոշման վերացումը
Եթե գործի արագացված դատաքննության ընթացքում դատարանը գալիս է համոզման, որ տվյալ գործն արագացված դատաքննություն կիրառելու համար անհրաժեշտ աստիճանի անհետաձգելի չէ, կամ պարզվում է, որ ծագել է վեճ իրավունքի մասին, դատարանը որոշում է կայացնում արագացված դատաքննություն կիրառելու որոշումը վերացնելու մասին: Նման որոշում կայացնելու դեպքում դատարանը գործի դատաքննությունն իրականացնում է սույն օրենսգրքի 18 գլխով սահմանված կարգով: