Գլուխ 9 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
Հոդված 68. Դատական ծախսերի կազմը
Հոդված 68. Դատական ծախսերի կազմը
Դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
(68-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)