Հոդված 78. Դատական ծանուցագրերը
Հոդված 78. Դատական ծանուցագրերը
1. Գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:
2. Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով կամ ուղարկվում է էլեկտրոնային փոստով՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով (այսուհետ` պատշաճ ձևով):
3. Ծանուցագիրն ուղարկվում է գործին մասնակցող անձի նշած հասցեով:
4. Հայցվորն իր ներկայացրած հայցադիմումում, պատասխանողն իր պատասխանում, իսկ երրորդ անձը և դիմողը իրենց դիմումներում կարող են նշել իրենց էլեկտրոնային փոստի հասցեն, որին դատարանի կողմից ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը պատշաճ ձևով ծանուցում է, եթե առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:
5. Գործին մասնակցող անձը դատարանի կողմից համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ նա ծանուցվել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ ինտերնետի միջոցով անհատական ծանուցման համար նախատեսված կարգով:
(78-րդ հոդվածը լրաց. 20.03.12 ՀՕ-37-Ն, 05.12.13 ՀՕ-116-Ն)