Գլուխ 28 · ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ԼՐԻՎ ԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ (ԷՄԱՆՍԻՊԱՑԻԱ) ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 167. Դատարանի վճիռը
Հոդված 167. Դատարանի վճիռը
Դիմումի քննության արդյունքներով դատարանը վճիռ է կայացնում դիմողի խնդրանքը բավարարելու կամ մերժելու մասին:
Դիմումը բավարարվելու դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից տասնվեց տարեկան դարձած անչափահասը ճանաչվում է լրիվ գործունակ (էմանսիպացված):