Գլուխ 4 · ԴԱՏԱՎՈՐԻ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ
Հոդված 22. Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու կարգը
Հոդված 22. Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու կարգը
1. Սույն օրենսգրքի 21 հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել: Ինքնաբացարկը պետք է լինի պատճառաբանված:
2. Դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդությունը ներկայացվում է գրավոր, որում շարադրվում են դրա հիմքերը:
3. Նույն հիմքով դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդություն կրկին ներկայացնել չի թույլատրվում:
(22-րդ հոդվածը փոփ. 18.02.04 ՀՕ-36-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)