Հոդված 97. Հայցի ապահովման հիմքերը
Հոդված 97. Հայցի ապահովման հիմքերը
1. Դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:
Դատարանը, «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, արբիտրաժի ցանկացած փուլում, արբիտրաժի կողմերից մեկի միջնորդության հիման վրա միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել արբիտրաժային դատարանի վճռի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը:
2. Միջնորդությունը քննարկվում է այն ստացվելու օրը, և կայացվում է որոշում:
(97-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.00 ՀՕ-101, լրաց. 20.05.02 ՀՕ-350-Ն, 25.12.06 ՀՕ-61-Ն)