Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև ներկայացված եզրույթներն ունեն հետևյալ նշանակությունը.

ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներ (ՖՀՄՍ)՝ ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներ և միջազգային ստանդարտների ուղեցույցներ, միջազգային ստանդարտներում և դրանց ուղեցույցներում կատարված փոփոխություններ, ՖՀՄՍ-ների հիմնադրամի կողմից որպես ՖՀՄՍ-ների և (կամ) դրանց ուղեցույցների անբաժանելի մաս սահմանված այլ փաստաթղթեր,

համախմբված ֆինանսական հաշվետվություններ՝ համակարգված տեղեկատվություն, որն արտացոլում է ՖՀՄՍ-ներին համապատասխան սահմանվող ազգային տնտեսվարող սուբյեկտի ֆինանսական դրությունը, գործունեության ֆինանսական արդյունքները և ֆինանսական դրության փոփոխությունները՝ նրա կողմից վերահսկվող ազգային և օտարերկրյա տնտեսվարող սուբյեկտների՝ կազմակերպությունների խմբի հետ միասին,

ազգային տնտեսվարող սուբյեկտներ` կազմակերպություններ, ընկերություններ, ձեռնարկություններ և պետական հատվածին չառնչվող այլ սուբյեկտներ, որոնք սահմանվում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ՝ որպես իրավաբանական անձինք, և հանդես են գալիս որպես տնտեսական հարաբերությունների ինքնուրույն նույնականացվող սուբյեկտներ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։