Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ տերմինները.
անօրինական միջամտության գործողություն` տրանսպորտային համալիրի անվտանգ գործունեությանն սպառնացող անօրինական գործողություն (անգործություն), այդ թվում՝ ահաբեկչական գործողություն, որի հետևանքով հասցվում է վնաս մարդկանց կյանքին և առողջությանը, նյութական վնաս կամ նման հետևանքների առաջացման վտանգ,
տրանսպորտային միջոցների և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների դասակարգում` դրանց դասակարգումը՝ ըստ որոշակի կարգերի, հաշվի առնելով անօրինական միջամտության գործողության կատարման և դրա հնարավոր հետևանքների սպառնալիքի աստիճանը,
Կողմերի իրավասու մարմիններ` սույն Համաձայնագրի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման և իրականացման համար Կողմերի կողմից որոշվող մարմիններ,
տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ` տեխնոլոգիական համալիր, որը ներառում է` երկաթուղային, ավտոմոբիլային կայարաններ և կայաններ. թունելներ, էստակադաներ, կամուրջներ. ծովային տերմինալներ, նավահանգիստների ջրային տարածքներ. նավահանգիստներ, որոնք գտնվում են ներքին ջրային ուղիների վրա, և որտեղ կատարվում են ուղևորների նստեցումը (իջեցումը) և (կամ) բարձր վտանգավորության բեռների բեռնաթափումը հատուկ թույլտվությունների հիման վրա, նավագնացային հիդրոտեխնիկական կառույցներ. աէրոդրոմներ, օդանավակայաններ, կապի միջոցների օբյեկտներ, նավարկություններ և տրանսպորտային միջոցների երթևեկության կառավարումներ. ավտոմոբիլային ճանապարհների, երկաթուղային և ներքին ջրային ուղիների հատվածներ, ուղղաթիռների համար նախատեսված կայաններ, թռիչքային գոտիներ, ինչպես նաև տրանսպորտային համալիրի գործունեության իրականացումն ապահովող այլ շենքեր, կառույցներ, սարքեր և սարքավորումներ,
տրանսպորտային միջոցների և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների խոցելիության գնահատում` անօրինական միջամտության գործողության կատարման սպառնալիքից տրանսպորտային միջոցների և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության աստիճանի սահմանում,
փոխադրող ` իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց, որն իր վրա վերցնում է ուղևորի փոխադրման պատասխանատվությունը, ուղարկողի կողմից իրեն վստահված բեռը, ուղեբեռը, բեռը (ուղեբեռը) մեկնարկի կետից նշանակետ, ինչպես նաև բեռի, ուղեբեռի, բեռի (ուղեբեռի) փոխանցումը անձին (ստացողին), որն իրավասու է այն ստանալու,
տրանսպորտային անվտանգության ապահովման ուժեր՝ տրանսպորտային միջոցում, տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտում, տրանսպորտային ենթակառուցվածքի սուբյեկտում տրանսպորտային անվտանգության ապահովման համար պատասխանատու անձինք, ներառյալ տրանսպորտային ենթակառուցվածքի սուբյեկտի անձնակազմը կամ տրանսպորտային ենթակառուցվածքի բաժանմունքները, որոնք անմիջականորեն կապված են տրանսպորտային միջոցների կամ տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների տրանսպորտային անվտանգության ապահովման հետ,
տրանսպորտային ենթակառուցվածքի սուբյեկտներ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, որոնք տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների և/կամ տրանսպորտային միջոցների սեփականատերեր են կամ դրանք օգտագործում են օրինական այլ հիմքով,
տրանսպորտային անվտանգություն՝ անօրինական միջամտության գործողություններից տրանսպորտային միջոցների և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների պաշտպանվածության վիճակ,
տրանսպորտային միջոցներ՝ սարքավորումներ, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց, բեռների, ուղեբեռի, ձեռքի ուղեբեռի, անձնական իրերի, կենդանիների կամ սարքավորումների, նշված տրանսպորտային միջոցներում տեղադրված սարքերի տեղափոխման համար, ներառյալ`
ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներ, որոնք օգտագործվում են ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրման կամ ուղևորների և ուղեբեռի փոխադրման՝ ըստ պատվերի, կամ օգտագործվում են վտանգավոր բեռների փոխադրման համար, որի իրականացման համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն,
կոմերցիոն քաղաքացիական ավիացիայի օդանավեր,
ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավեր,
առևտրային նավագնացության նպատակներով օգտագործվող նավեր՝ բացառությամբ զբոսանավերի, սպորտային առագաստանավերի,
ներքին ջրային ուղիներով ուղևորների փոխադրման համար օգտագործվող նավեր՝ բացառությամբ զբոսանավերի, սպորտային առագաստանավերի, և (կամ) բարձր վտանգավորության բեռների փոխադրման համար նավերի, որոնք օգտագործվում են փոխադրումներ իրականացնելու համար հատուկ թույլտվությունների առկայության դեպքում,
երկաթուղային շարժակազմ, որն իրականացնում է ուղևորների և (կամ) բարձր վտանգավորության այնպիսի բեռների փոխադրում, որոնց փոխադրումը կատարվում է հատուկ թույլտվություններով,
քաղաքային վերգետնյա էլեկտրական տրանսպորտային միջոցներ: