Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Կողմերի՝ իրենց ազգային օրենսդրությամբ սահմանված սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար ներպետական ընթացակարգերի ավարտի մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու պահից 30 (երեսուն) օր անց։

2. Սույն Համաձայնագիրը կգործի անորոշ ժամկետով։ Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը ցանկացած ժամանակ, մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով։ Դադարեցումը կգործի այդպիսի ծանուցման ստացման պահից երեսուն օր անց։

3. Յուրաքանչյուր Կողմ կարող է կասեցնել սույն Համաձայնագիրն՝ ամբողջությամբ կամ մասամբ, ազգային անվտանգության, հասարակական կարգի կամ հանրային առողջության պատճառներով։ Այդպիսի կասեցման կամ դրա ավարտի մասին անմիջապես կծանուցվի մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով՝ ոչ ուշ, քան այդ միջոցի կիրառումից 30 (երեսուն) օր առաջ։

4. Սույն Համաձայնագրի կասեցումը կամ դադարեցումը չի ազդի սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված այն քաղաքացիների իրավունքների վրա, որոնք արդեն մուտք են գործել ընդունող պետության տարածք։

Կատարված է Ամմանում, 2014 թվականի հոկտեմբերի 29-ին, երկու բնօրինակից՝ հայերեն, արաբերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են։ Մեկնաբանման տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն լեզվով տեքստը։

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017 թ. նոյեմբերի 16-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։