Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Համաձայնագիրը չի ազատում Կողմերից յուրաքանչյուրի պետության վավեր դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիներին, որոնք նշանակվել են մյուս Կողմի պետության տարածքում գործող այդ Կողմի պետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ կամ որևէ Կողմի պետության ներկայացուցիչն են այն միջազգային կազմակերպություններում, որոնց նստավայրը գտնվում է մյուս Կողմի պետության տարածքում, ընդունող պետության կողմից հավատարմագրման համար վիզա ստանալու պահանջից՝ նախքան նրա տարածք ժամանելը։
2. Սույն համաձայնագիրը չի ազատում սույն Հոդվածի 1-ին կետում նշված անձանց հետ բնակվող ամուսիններին և զավակներին, նախքան մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելը վիզա ստանալու պահանջից։
3. Ընդունող Կողմը կտրամադրի սույն Հոդվածի 1-իև և 2-րդ կետերում նշված վիզաներն իր ազգային օրենսդրության համաձայն։