Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԳՈՖՐՈԼԱՅՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2017 թվականի N 283-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԳՈՖՐՈԼԱՅՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Գոֆրոլայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի ապրիլի 6-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 28.12.17 N 600-Ա)

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Գոֆրոլայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. մարտի 24

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 23-ի N 283-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԳՈՖՐՈԼԱՅՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/արտահանման երկիրը Արժեքը (դրամ)

1. 8439 Թղթի ծալքավորման հոսքագիծ հատ 1 Չինաստան 57 500 000

2. 8441 Ստվարաթղթե արկղ պատրաստող հոսքագիծ հատ 1 Չինաստան 16 550 000

3. 8420 Ստվարաթուղթ սոսնձող գլանային հոսքագիծ հատ 1 Չինաստան 10 000 000

4. 8441 Թուղթ կտրող-սեղմող սարք հատ 1 Չինաստան 7 200 000

5. 8441 Թուղթ կտրող սարք հատ 1 Չինաստան 2 150 000

6. 8441 Թուղթ կտրող սարք հատ 1 Չինաստան 1 900 000

7. 8441 Թուղթ կտրող ավտոմատ հոսքագիծ հատ 1 Չինաստան 4 800 000

8. 8441 Ստվարաթղթե արկղ ծալող-սոսնձող հոսքագիծ հատ 1 Չինաստան 2 400 000

9. 8441 Ստվարաթղթի ձևակտրման մամլիչ հատ 1 Չինաստան 2032500

10. 8443 Ֆլեքսոգրաֆիկական տպագրության մեքենա SKIF հատ 2 Չինաստան 8000000

11. 8441 Ստվարաթուղթ կտրող, գծադրոշմող մեքենա BFY - 2500 հատ 1 Չինաստան 2250000

12. 8422 Փաթեթավորող, կապող սարքավորում հատ 2 Չինաստան 500000

13. 8441 Ստվարաթղթե արկղի պատրաստվածքներ ծալող-սոսնձող մեքենա SAG-M հատ 1 Չինաստան 2765000

14. 8516 Էլեկտրական ջերմային դիմադրություններ 2,5-7,5 կՎտ հզորությամբ հատ 84 Չինաստան 363000

15. 6804 Սրաքարեր կգ 0.3 Չինաստան 50000

16. 4010 Ռետինե շարժափոկեր կգ 0.2 Չինաստան 35000

17. 8208 Դանակներ՝ մեխանիկական սարքավորումների և մեքենաների կգ 78.5 Չինաստան 1087000

18. 8439 Ծալքավոր ստվարաթղթի արտադրության մեքենայի մասեր հատ 2 Չինաստան 350000

19. 8439 Ծալքավոր ստվարաթղթի արտադրության մեքենայի մասեր հատ 1 Չինաստան 1500000

Ընդամենը 121 432 500

(հավելվածը լրաց., փոփ. 28.12.17 N 600-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։