Հոդված 2. Օրենսգրքի 24-րդ հոդվածում`
Հոդված 2. Օրենսգրքի 24-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Երևան քաղաքում գործում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 65 դատավորի կազմով:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ունի այլ նստավայրեր Երևան քաղաքի վարչական տարածքում: Քաղաքացիական գործի հարուցումից կամ քրեական գործը դատարանում ստացվելուց հետո տվյալ գործով փաստաթղթերը հանձնվում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այն նստավայր, որտեղ քննվում է գործը:»: