Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Եզրափակիչ և անցումային դրույթներ

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 7. Եզրափակիչ և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից Երևան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները շարունակում են գործել որպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, իսկ դատարանների նախագահները և դատավորները շարունակում են պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում և շարունակում են քննել իրենց վարույթներում եղած գործերը:

3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը նշանակվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվակազմից:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահն իրականացնում է Դատական դեպարտամենտի կառուցվածքի փոփոխություն:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում, Դատարանների նախագահների խորհրդի նախագահը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվակազմից նշանակում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` քսանօրյա ժամկետում, Դատարանների նախագահների խորհուրդը`

1) փոփոխում է դատարանների նախագահներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափերը.

2) սահմանում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` օրենքով չսահմանված նստավայրերը, դրանց սպասարկման տարածքները և հաստատում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը.

3) փոփոխում է դատարանների գործավարության կանոնները.

4) հաստատում է քրեական վարույթի մինչդատական փուլի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների համար հերթապահություն սահմանելու կարգը.

5) սահմանում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների կնիքների և դրոշմակնիքների գծապատկերները:

7. Մինչև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին կնիքների և դրոշմակնիքների տրամադրումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներն օգտագործում են մինչ այդ որպես Երևան քաղաքի վարչական շրջանի դատարանի դատավոր ունեցած կնիքները և դրոշմակնիքները:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2018 թ. հունվարի 15

Երևան

ՀՕ-34-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։