Հոդված 6. Օրենսգրքի 139-րդ հոդվածում`
Հոդված 6. Օրենսգրքի 139-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար` իրավագիտության բնագավառում գիտական աստիճան, իսկ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար` իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և համապատասխանաբար վերջին ութ և տասը տարիների ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատություններում մշտապես իրավունք դասավանդող կամ գիտական հաստատությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (ստորև՝ գիտնականներ) կարող են ընդգրկվել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում` սույն հոդվածով սահմանված կարգով:».
2) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) գիտնականի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրականացված գիտական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցները, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը.».
3) 4-րդ մասում`
ա. առաջին նախադասության «միայն վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում» բառերը փոխարինել «վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակներում» բառերով,
բ. հինգերորդ նախադասության «վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում» բառերը փոխարինել «վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակներում» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված գիտնականների համար Արդարադատության ակադեմիայում կազմակերպվում է ուսուցում գործնական հմտությունների զարգացման մասով:»: