Հոդված 227.3. Հաշտարարի իրավունքները և պարտականությունները
Հոդված 227.3. Հաշտարարի իրավունքները և պարտականությունները
1. Հաշտարարն իրավունք ունի`
1) հաշտարարության ընթացքում հանդիպումներ կազմակերպելու ինչպես հաշտարարության բոլոր կողմերի հետ միաժամանակ, այնպես էլ հաշտարարության յուրաքանչյուր կողմի հետ առանձին.
2) գովազդելու իր հաշտարարական ծառայությունները.
3) ստանալու իր ծառայությունների դիմաց վճար, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի.
4) ազատորեն կիրառելու օրենքով չարգելված հաշտարարության մեթոդներ:
2. Հաշտարարը պարտավոր է`
1) մինչև հաշտարարություն սկսելը հաշտարարության կողմերին պարզաբանել կողմերի իրավունքները և պարտականությունները.
2) հրաժարվել հաշտարարություն իրականացնելուց, եթե գտնում է, որ իր մասնակցությունը հաշտարարության գործընթացին կհանգեցնի հաշտարարության որևէ սկզբունքի խախտման.
3) պահպանել հաշտարարության սկզբունքները և վարքագծի կանոնները:
3. Հաշտարարն ունի օրենքով սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ: