Հոդված 227.8. Արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագրից զրկելը և որակավորման վկայագրի դադարելը
Հոդված 227.8. Արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագրից զրկելը և որակավորման վկայագրի դադարելը
1. Արտոնագրված հաշտարարը հաշտարարության որակավորման հանձնաժողովի որոշմամբ կարող է զրկվել հաշտարարի որակավորման վկայագրից, եթե նա թույլ է տվել հաշտարարի` օրենքով սահմանված պարտականությունների կոպիտ կամ պարբերական խախտումներ, կամ եթե պարզվել է, որ արտոնագիրը տրվել է օրենքի պահանջների խախտումով: Կոպիտ է համարվում այն խախտումը, որը հեղինակազրկում է հաշտարարությունը կամ անհամատեղելի է հաշտարարի վարքագծի կանոնների հետ: Պարբերական է այն խախտումը, որը, առանձին վերցրած, թեև կոպիտ խախտում չի համարվում, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է հաշտարարությունը կամ անհամատեղելի է հաշտարարի վարքագծի կանոնների հետ:
2. Արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիրը վաղաժամկետ դադարեցվում է հաշտարարության որակավորման հանձնաժողովի որոշմամբ, եթե արտոնագրված հաշտարարը՝
1) դիմել է այդ մասին.
2) մահացել է.
3) ճանաչվել է անգործունակ.
4) դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար։