Հոդված 21.5. Գործերի վերաբաշխման կարգը
Հոդված 21.5. Գործերի վերաբաշխման կարգը
1. Եթե դատավորը գործուղվել է, կամ նրա գործուղման ժամկետն ավարտվել է, կամ եթե նա տեղափոխվել է այլ դատարան կամ տվյալ գործով հայտնել է ինքնաբացարկ կամ նախկինում մասնակցել է տվյալ գործի քննությանը, կամ նրա լիազորությունները կասեցվել, դադարել կամ դադարեցվել են, ապա տվյալ դատավորին հանձնված գործերը համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև:
2. Դատավորի ժամանակավոր անաշխատունակության հետևանքով բացակայելու դեպքում նրան հանձնված գործերի, ինչպես նաև դատարանում դատավորների թվի ավելացման դեպքում դատարանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:
(21.5-րդ հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-47-Ն, 08.12.17 ՀՕ-257-Ն)