ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 7 · ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ
Հոդված 41. Վերաքննիչ դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրը
Հոդված 41. Վերաքննիչ դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրը
1. Հայաստանի Հանրապետությունում գործում է երեք վերաքննիչ դատարան՝
1) վերաքննիչ քաղաքացիական դատարանը.
2) վերաքննիչ քրեական դատարանը.
3) վարչական վերաքննիչ դատարանը:
2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը գործում է դատարանի նախագահի և 15 դատավորի կազմով:
3. Վերաքննիչ քրեական դատարանը գործում է դատարանի նախագահի և 15 դատավորի կազմով:
3.1. Վարչական վերաքննիչ դատարանը գործում է դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով։
4. Վերաքննիչ դատարանի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում:
(41-րդ հոդվածը փոփ., լրաց. 28.10.10 ՀՕ-136-Ն, փոփ. 08.12.17 ՀՕ-257-Ն)