ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 5 · ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ
Հոդված 32. Քրեական դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը
Հոդված 32. Քրեական դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը
1. Քրեական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Օրենքով կարող է նախատեսվել այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ:
2. Քրեական դատարանի` գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից: Օրենքով կարող է նախատեսվել այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ: