Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-03-19-ից մինչև 2011-03-19։Բացել գործող տեքստը
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 15 · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 131. Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի թափուր տեղի համար ընդհանուր իրավասության, առաջին ատյանի այլ մասնագիտացում ունեցող դատարանների դատավորների, փաստաբանների, դատախազների, քննիչների և նախկին դատավորների վերաբերյալ եզրակացություն տալու կարգը և նշանակումը

գործել է մինչև 2011-03-19Բացել ARLIS-ում

Հոդված 131. Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի թափուր տեղի համար ընդհանուր իրավասության, առաջին ատյանի այլ մասնագիտացում ունեցող դատարանների դատավորների, փաստաբանների, դատախազների, քննիչների և նախկին դատավորների վերաբերյալ եզրակացություն տալու կարգը և նշանակումը

1. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հայտ ներկայացրած անձանց անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

2. Արդարադատության խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են թափուր պաշտոնի համար հայտ ներկայացրած բոլոր անձինք: Յուրաքանչյուրի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյունով:

3. Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Մեկ ձայնից ավելի ձայներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր: Քվեարկության արդյունքներով դրական եզրակացություն է տրվում առավել «կողմ» ձայներ ստացած անձին: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

4. Եթե առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի համար դիմել է մեկ թեկնածու, ապա նա համարվում է դրական եզրակացություն ստացած, եթե ստացել է Արդարադատության խորհրդի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին: Սահմանված քանակի ձայներ չստանալու դեպքում սույն հոդվածով սահմանված կարգով վճռաբեկ դատարանի նախագահի հայտարարության հիման վրա սկսվում են նոր առաջադրումներ:

5. Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի նշանակում համապատասխան անձին դատավոր, ապա սույն հոդվածով սահմանված կարգով վճռաբեկ դատարանի նախագահի հայտարարության հիման վրա սկսվում են նոր առաջադրումներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։