Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-03-19-ից մինչև 2011-03-19։Բացել գործող տեքստը
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 17 · ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 167. Կարգապահական պատասխանատվության հետ չկապված հիմքով դատավորի լիազորությունների դադարեցումը և պաշտոնավարման դադարումը

գործել է մինչև 2011-03-19Բացել ARLIS-ում

Հոդված 167. Կարգապահական պատասխանատվության հետ չկապված հիմքով դատավորի լիազորությունների դադարեցումը և պաշտոնավարման դադարումը

1. Դատավորի լիազորություններն Արդարադատության խորհրդի առաջարկությամբ դադարեցվում են Հանրապետության Նախագահի կողմից, եթե`

1) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորu ամիu անընդմեջ կամ ավելի քան 6 ամիu oրացուցային տարվա ընթացքում ի վիճակի չի եղել կատարելու իր պաշտոնեական պարտականությունները.

2) դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռով ապացուցված է, որ նա նշանակվել է դատավորի պաշտոնում` oրենքի պահանջների խախտմամբ.

3) oրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

4) նա երկու տարի անընդմեջ չի անցել տարեկան վերապատրաuտման ծրագրերը.

5) նշանակումից հետո նա ձեռք է բերել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն:

2. Սույն հոդվածի 1-ին մաuի 1-4-րդ կետերով նախատեuված հիմքերի առկայության դեպքում Արդարադատության խորհրդին դատավորի լիազորությունների դադարեցման մաuին միջնորդությամբ պարտավոր է դիմել վճռաբեկ դատարանի նախագահը:

3. Եթե առերևույթ առկա է uույն հոդվածի 1-ին մաuի 5-րդ կետով նախատեuված հիմքը, ապա արդարադատության նախարարը և վճռաբեկ դատարանի նախագահը համատեղ դիմում են իրավաuու պետական մարմին` դատավորի բժշկական զննությունը կազմակերպելու համար: Դատավորը պարտավոր է անցնել բժշկական զննությունը: Եթե զննության արդյունքում հիմնավորվում է, որ առկա է uույն հոդվածի 1-ին մաuի 5-րդ կետով նախատեuված հիմքը, ապա վճռաբեկ դատարանի նախագահը համապատաuխան միջնորդություն է ներկայացնում Արդարադատության խորհրդին:

4. Դատավորի պաշտոնավարումը դադարում է, եթե`

1) նա դիմում է այդ մաuին (հրաժարական է տալիu).

2) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը).

3) դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, uահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

4) նա կորցրել է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է Հանրապետության Նախագահի հրամանագրում նշված օրվանից:

Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է նրա 65 տարին լրանալու հաջորդ oրվանից:

Սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվանից:

Սույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն` դատավորի պաշտոնավարումը դադարում է նրա` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու հաջորդ oրվանից:

(167-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-281-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։