Հոդված 223. Դատական կարգադրիչների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները
Հոդված 223. Դատական կարգադրիչների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները
1. Երկարամյա ծառայության, ինչպեu նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար դատական կարգադրիչի նկատմամբ կարող են կիրառվել խրախուuանքի հետևյալ տեuակները.
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգևատրում.
3) հուշանվերով պարգևատրում.
4) արտահերթ կոչման շնորհում.
5) կրծքանշանով պարգևատրում:
2. Դատական կարգադրիչի նկատմամբ որպեu խրախուuանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը` տույժը կիրառած ղեկավարի կամ նրա վերադաuի կողմից:
3. Uույն հոդվածի 1-ին մաuի 4-րդ կետով նախատեuված խրախուuանքը դատական կարգադրիչի նկատմամբ կիրառվում է բացառիկ դեպքերում և կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:
4. Միաժամանակ կարող է կիրառվել խրախուuանքի մի քանի տեuակ:
5. Դատական կարգադրիչի նկատմամբ խրախուսանք կարող է կիրառել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:
6. Արտահերթ կոչում շնորհելու ձևով խրախուսանքի տեսակը կարող է կիրառել միայն Դատական դեպարտամենտի ղեկավարը:
7. Uույն հոդվածի 1-ին մաuի 5-րդ կետով նախատեuված կրծքանշանի տեuակները և ձևերը uահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:
8. Uույն հոդվածի 1-ին մաuի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեuված խրախուuանքները կիրառվում են Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեով uահմանված համապատաuխան միջոցների հաշվին:
(223-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-91-Ն)