Հոդված 1
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 68-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 68. Դատական ակտերի հրապարակումը
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերը պարտադիր հրապարակվում են Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Վճռաբեկ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման նաև «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում:»:
3. Դատական ակտերի` Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման կարգը սահմանում է դատարանների նախագահների խորհուրդը:»: