ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԸԳլուխ 29 · ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 220. Դատական կարգադրիչի նյութական ապահովությունը
Հոդված 220. Դատական կարգադրիչի նյութական ապահովությունը
1. Յուրաքանչյուր դատական կարգադրիչ ունի ծառայության համար համարժեք դրամական բավարարման, ինչպես նաև հանդերձանքի և իր ցանկությամբ պարենային ապահովման կամ դրա փոխարեն դրամական փոխհատուցման իրավունք:
2. Դատական կարգադրիչին տրվող դրամական բավարարման չափը և հաշվարկման կարգը որոշվում են «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ ըստ սույն օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված պաշտոնների համապատասխանությանը:
(220-րդ հոդվածը խմբ. 07.04.09 ՀՕ-91-Ն)