Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 15 · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 115.2. Որակավորման գրավոր քննությունները և դրանց անցկացման կարգը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 115.2. Որակավորման գրավոր քննությունները և դրանց անցկացման կարգը

1. Որակավորման գրավոր քննություններն անցկացվում են հետևյալ երկու փուլերով.

1) թեստ՝ ուղղված քաղաքացիական, վարչական, քրեական իրավունքի և դատավարության հիմնարար սկզբունքների և ինստիտուտների բնագավառում հավակնորդի տեսական իրավաբանական գիտելիքների ստուգմանը.

2) համապատասխանաբար քրեական, քաղաքացիական կամ վարչական մասնագիտացման ոլորտում հիպոթետիկ դատական գործի հիման վրա գործն ըստ էության լուծող դատական ակտի (ակտերի) կազմում (առանց դատական ակտին ներկայացվող ձևական պահանջների պահպանման պահանջի)՝ ուղղված, բացի ակադեմիական գիտելիքներից, նաև հավակնորդի վերլուծական կարողությունների, բարդ տեքստերի համակարգված, արագ ըմբռնման կարողությունների ստուգմանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված թեստը պարունակում է բազմակի ընտրության հարցեր կամ իրավական խնդիրներ՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը կիրառելու և վերլուծելու պահանջով: Այս դեպքում խնդրում ներկայացված յուրաքանչյուր փաստական հանգամանք վեր հանելու, վերլուծելու և գնահատելու համար նախատեսվում է համապատասխան միավոր՝ կախված բարդությունից: Որակավորման գրավոր ստուգման այս փուլում հավակնորդը չի կարող օգտվել իրավական ակտերից: Հարցերի ոչ պակաս, քան 60, սակայն ոչ ավելի, քան 70 տոկոսը պետք է վերաբերի այն մասնագիտացման ոլորտին, որով անձը դիմել է դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված թեստի ժամանակ հարցերն ընտրվում են պատահականության սկզբունքով: Թեստի անցկացման համար նախատեսված հարցերի ընդհանուր քանակը, որի միջից կատարվում է հարցերի ընտրությունը, պետք է առնվազն կրկնակի գերազանցի մեկ թեստի համար նախատեսված հարցերի քանակը:

4. Արդարադատության խորհուրդը սահմանում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված թեստի անցկացման համար մշակման ենթակա հարցերի նվազագույն քանակը և դրանց հրապարակման կարգը, եթե Արդարադատության խորհրդի որոշմամբ դրանք ենթակա են հրապարակման:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված գրավոր քննության ժամանակ հավակնորդին կարող են տրամադրվել գործի փաստական հանգամանքների վերաբերյալ նյութեր, ինչպես նաև գործի լուծման համար անհրաժեշտ տեսական գրականություն և իրավական ակտեր:

6. Հավակնորդին թույլատրվում է մասնակցել գրավոր քննության` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված երկրորդ փուլին, եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված գրավոր քննության արդյունքներով ստացել է Արդարադատության խորհրդի սահմանած նվազագույն անցողիկ միավորը, որը չի կարող պակաս լինել այդ փուլի համար սահմանված առավելագույն միավորի 60 տոկոսից և ավելի՝ 80 տոկոսից։

7. Որակավորման գրավոր քննության օրվանից առնվազն 10 օր առաջ Արդարադատության խորհրդի աշխատակազմը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որակավորման գրավոր քննության առաջադրանքների առնվազն մեկ նմուշօրինակ:

(115.2-րդ հոդվածը լրաց. 20.06.13 ՀՕ-90-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։