Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-12-24-ից մինչև 2016-01-23։Բացել գործող տեքստը
(բաժինը լրաց. 07.05.15 ՀՕ-45-Ն)Գլուխ 31.1 · ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 227.10. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը

գործել է մինչև 2016-01-23Բացել ARLIS-ում

Հոդված 227.10. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը

1. Սույն օրենսգրքի համաձայն` հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպություն է համարվում ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձը, որի անդամ են Հայաստանի Հանրապետության բոլոր արտոնագրված հաշտարարները: Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպություն, որը ստեղծվում է նվազագույնը 20 արտոնագրված հաշտարարների կողմից։

2. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցումն իրականացնում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցման համար, բացի օրենքով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաև տեղեկություններ նրա անդամների մասին: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը կամ «ԻԿԿ» հապավումը:

3. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը պետական գրանցման պահից` 10-օրյա ժամկետում, պարտավոր է հաշվառվել դատական դեպարտամենտում` ներկայացնելով սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերի պատճենները: Սույն մասով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների փոփոխության դեպքում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունն այդ մասին անհապաղ հայտնում է դատական դեպարտամենտ:

4. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նպատակն իր անդամների գործունեության թափանցիկությանը և արդյունավետության բարձրացմանը նպաստելն է, նրանց գործունեության վերահսկողությունը, հավաքական շահերի պաշտպանությունը, իր անդամների վարքագծի կանոնների մշակումն ու կիրառումը, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված լիազորությունների իրագործումը:

5. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի`

1) քննելու իր անդամների գործունեության հետ կապված` սույն օրենսգրքով սահմանված պահանջների խախտման վերաբերյալ դիմումները.

2) ընդունելու կարգեր և կանոններ` իր անդամների որակավորումը, վարքագծի կանոնների կիրառումը, ինչպես նաև իր բնականոն գործունեությունն ապահովելու համար.

3) սահմանելու հաշտարարական վճարների միջին գնացուցակը.

4) պարբերաբար կազմակերպելու հաշտարարների վերապատրաստումը.

5) իրականացնելու հաշտարարության ներդրման, զարգացման ուղղությամբ օրենքով չարգելված այլ գործառնություններ և գործունեություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։