Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-06-ից մինչև 2018-01-25։Բացել գործող տեքստը
(բաժինը լրաց. 07.05.15 ՀՕ-45-Ն)Գլուխ 31.1 · ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 227.7. Արտոնագրված հաշտարարի արտոնագրումը

գործել է մինչև 2018-01-25Բացել ARLIS-ում

Հոդված 227.7. Արտոնագրված հաշտարարի արտոնագրումը

1. Արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիր ստանալու համար արտոնագրված հաշտարարի թեկնածուն անցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հաստատած որակավորման դասընթաց կամ ներկայացնում է օտարերկրյա պետությունում նմանատիպ դասընթաց անցած լինելու վկայագիր, որի համարժեքության հաստատումը իրականացնում է հաշտարարության որակավորման հանձնաժողովը:

2. Հաշտարարության որակավորման հանձնաժողովում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության երկու, Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մեկ ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության մեկ նախկին դատավոր, որի պաշտոնավարումը դադարեցվել է սեփական դիմումի հիման վրա (հրաժարական է տվել), կամ լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը), մեկ հոգեբան, մեկ գիտնական-իրավաբան, մեկ արտոնագրված հաշտարար:

3. Որակավորման դասընթացի, հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության, որակավորման վկայագիր տրամադրելու կարգը և ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագրի համար դիմող անձը ներկայացնում է իր կենսագրական տվյալները և տալիս է համաձայնություն` օրենքով սահմանված կարգով իրեն առնչվող տվյալների իսկությունն ստուգելու վերաբերյալ։

5. Արտոնագրված հաշտարարի որակավորման դասընթաց անցած կամ օտարերկրյա պետությունում համապատասխան դասընթաց անցած անձանց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տրամադրում է արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիր, եթե այդ անձինք բավարարում են սույն օրենսգրքի 227.6-րդ հոդվածի պահանջները: Արտոնագրված հաշտարարի որակավորման վկայագիր տալը կարող է մերժվել նաև, եթե արտոնագրված հաշտարարի թեկնածուն հաշտարարության որակավորման հանձնաժողովին իր մասին ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ ներկայացրել է ոչ լիարժեք կենսագրական տվյալներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։