ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 15 · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 132. Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի նախագահի նշանակման կարգը
Հոդված 132. Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի նախագահի նշանակման կարգը
Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի նախագահ կարող է նշանակվել ընդհանուր իրավասության դատարանի այն դատավորը, որը համապատասխանում է սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի պահանջներին, առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորը, առաջին ատյանի այլ մասնագիտացված դատարանի նախագահը, վերաքննիչ դատարանի դատավորը կամ նախագահը, վճռաբեկ դատարանի պալատի դատավորը կամ պալատի նախագահը, իսկ սույն օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` միայն նույն դատարանի դատավորները` ընդհանուր իրավասության դատարանի նախագահի նշանակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով: