Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-05-15-ից մինչև 2008-05-24։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԸԳլուխ 26 · ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 203. Դատական կարգադրիչների ծառայության կոչումները

գործել է մինչև 2008-05-24Բացել ARLIS-ում

Հոդված 203. Դատական կարգադրիչների ծառայության կոչումները

1. Դատական կարգադրիչներին շնորհվում են հետևյալ կոչումները.

1) արդարադատության կապիտան.

2) արդարադատության ավագ լեյտենանտ.

3) արդարադատության լեյտենանտ.

4) արդարադատության ավագ ենթասպա.

5) արդարադատության ենթասպա.

6) արդարադատության ավագ.

7) արդարադատության ավագ սերժանտ.

8) արդարադատության սերժանտ.

9) արդարադատության կրտսեր սերժանտ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կոչումները դասակարգված են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր:

3. Դատական կարգադրիչների ծառայության կոչումները շնորհում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:

4. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով` զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան:

5. Դատական կարգադրիչների պաշտոնների համար սահմանվում են հետևյալ կոչումները.

Պաշտոնների

խումբը Պաշտոնը Պաշտոնին

համապատասխանող կոչման

ներքին և վերին սահմանները

առաջատար ստորաբաժանման պետ արդարադատության

լեյտենանտ -

արդարադատության

կապիտան

կրտսեր ավագ դատական

կարգադրիչներ արդարադատության ավագ-

արդարադատության ավագ

ենթասպա

դատական

կարգադրիչներ արդարադատության կրտսեր

սերժանտ-արդարադատության

ավագ սերժանտ

6. Կոչումների շնորհումը, ժամկետները և դրանց հաշվարկման կարգը, ինչպես նաև կոչումից զրկելը սահմանվում են «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։