Հոդված 21. Սահմանադրական դատարանի աշխատակազմը
Հոդված 21. Սահմանադրական դատարանի աշխատակազմը
1. Սահմանադրական դատարանն իր աշխատակազմը ձևավորում է ինքնուրույն օրենքով և իր աշխատակարգով սահմանված կարգով:
2. Սահմանադրական դատարանի աշխատակազմն ապահովում է անհրաժեշտ խորհրդատվական, կազմակերպչական, տեղեկատվական, տեխնիկական և այլ պայմաններ Սահմանադրական դատարանի լիազորությունների իրականացման համար և կազմակերպում է Սահմանադրական դատարանում քաղաքացիների ընդունելությունը:
3. Սահմանադրական դատարանի աշխատակազմում ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում նախատեսված պետական ծառայության հատուկ տեսակ է` դատական ծառայություն, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով և Սահմանադրական դատարանի աշխատակարգով:
4. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Սահմանադրական դատարանի նախագահը:
5. Սահմանադրական դատարանի աշխատակազմի կանոնադրությունը սահմանվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ: