Հոդված 17. Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու կարգը
Հոդված 17. Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու կարգը
1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրությունը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում՝ Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով։
2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետն ավարտվելու կամ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով լիազորությունները դադարելուց առնվազն վեց ամիս առաջ Սահմանադրական դատարանի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունների գործընթացը կազմակերպելու նպատակով տեղյակ է պահում համապատասխանաբար Հանրապետության նախագահին, Կառավարությանը և Վճռաբեկ դատարանի նախագահին:
(17-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրության ժամկետի սահմանումը վերապահում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի իրավակարգավորմանը՝ ճանաչվել է Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությանը, 166-րդ հոդվածի 9-րդ մասին և 167-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող` ՍԴՈ-1434 որոշմամբ:
Սույն որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի ապրիլի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին:)